Ես չեմ ուզում՝ դուք տեղափոխվեք ու գաղթականի կյանքով ապրեք. Արցախի նախագահը՝ ակնաղբյուրցիներին (տեսանյութ)

19:22 • 18.02.21

Ես չեմ ուզում՝ դուք տեղափոխվեք ու գաղթականի կյանքով ապրեք: Այս մասին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Արցախի Հանրային ՀԸ-ի հաղորդմամբ՝ Քռասնի համայնքի տարածքում ակնաղբյուրցիների համար կառուցվելու է նոր թաղամաս. նախագահի  հանձնարարականով ստեղծվել է տարհանված բնակիչների բնակարանային  հարցերով զբաղվող հանձնաժողով, որի գործառույթն է նոր բնակավայրերի կամ  առկա բնակավայրերին կից տարածքներում նոր  թաղամասերի հիմնումը:

Գլխավոր հատակագծի նախագծերի մշակման աշխատանքները իրականացնում է   կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն, որի նախագահն էլ  ղեկավարում է նորաստեղծ հանձնաժողովը: