«Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում 5 սիրիացի և 4 իրաքցի է ձերբակալվել

17:27 • 18.02.21

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում ձերբակալվել է 8 անձ, որոնք մեղադրվում են ահաբեկչական քարոզչություն տարածելու համար։ Այս մասին հայտնում է Anadolu–ն։

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում Սիրիայի սահմանին գտնվող Ադանա նահանգում ձերբակալվել է 8 կասկածյալ, իսկ 9–րդը դեռևս որոնվում է։ Կասկածյալներից 5–ը սիրիացի են, իսկ 4–ը իրաքցի։

Նույն օրը ձերբակալվել են նաև այլ օտարերկրացիներ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ կապ ունենալու համար։