Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 35-ի (լուսանկարներ)
Իրանի հարավում տեղի ունեցած 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 35-ի, գրում է Tasnim News-ը։
Նշվում է, որ երկրաշարժը, որի օջախը գտնվել է Սպահան, Կոխգիլուե և Բոյրահմեդ նահանգների սահմանին, գյուղական շրջաններում ավերածությունների է հանգեցրել, վնասվել են բազմաթիվ շենքեր, փակվել են գյուղական մի շարք ճանապարհներ։
Ըստ հաղորդման՝ երկրաշարժից տուժած շրջան են ուղարկվել Իրանի Կարմիր մահիկի խմբերն ու փրկարարական այլ ուժեր։
Նշենք, որ երկրաշարժի օջախին ամենամոտ գտնվող բնակավայրը Սիսախտ փոքրիկ քաղաքն է։












