Իսրայելը 183–րդ անգամ քանդել է արաբ բեդվինների գյուղը
Իսրայելն արդեն 183–րդ անգամ արաբական ծագում ունեցող բեդվինների գյուղ է քանդել, հայտնում է almasdarnews.com–ը։
Իսրայելի հարավային Նեգևի շրջանում գտնվող Ալ–Արաքի գյուղը, որտեղ բնակվում է մոտ 22 արաբ ընտանիք, անցյալ տարվանից ի վեր 8 անգամ քանդվել է Իսրայելի կողմից։
«Պաղեստինցիները հնարավորինս շուտ կվերակառուցեն ավերված կառույցները: Քանի դեռ մենք ողջ ենք և ազատ, մենք երբեք չենք հեռանա ալ-Արաքիբից», - պնդել է թերթի աղբյուրը:
Հողերը գրավելու նպատակով՝ Իսրայելի իշխանությունները 2010 թվականից ի վեր բազմիցս քանդել են այդ շրջանի շինությունները։ Ալ-Արաքիբի բնակիչներն Իսրայելի արաբ քաղաքացիներ են, որոնք տեղահանվել են 1951 թվականին, երբ նորաստեղծ իսրայելական պետությունն այդ տարածքնն իր «պետական հողն» է հայտարարել:










