Ուկրաինան մտադիր է սկսել հակակորոնավիրուսային AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները. RT

00:55 • 18.02.21

Ուկրաինան պատրաստվում է սկսել Հնդկաստանում արտադրված AstraZeneca պատվաստանյութով COVID-19- ի դեմ պատվաստումները: Այս մասին «Украина 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը, գրում է RT-ն:

«Կարծում եմ, որ առաջինը, ինչից կսկսենք պատվաստումները, հենց Serum Institute (խմբ.՝ Հնդկաստան) ընկերությունում արտադրվող  AstraZeneca պատվաստանյութն է», - ասել է նախարարը:

Ըստ նրա ՝ շաբաթվա վերջին երկիր կմատակարարվի պատվաստանյութի 500 հազար դեղաչափ:

Փետրվարի 16-ին հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում AstraZeneca ընկերության պատվաստանյութի գրանցման փաստաթղթերը ներկայացվել են առողջապահության նախարարության պետական փորձագիտական կենտրոն: