Իտալիայի Սենատը կողմ է քվեարկել Մարիո Դրագիի կառավարությանը

04:24 • 18.02.21

Իտալիայի Սենատը կողմ է քվեարկել Մարիո Դրագիի գլխավորած կառավարությանը: Այս մասին հայտնում է RT-ն:

Նշվում է, որ Դրագիի կառավարությանը կողմ է քվեարկել 262 սենատոր, 40-ը՝ դեմ, և եւս երկուսը ձեռնպահ են մնացել:

«Շնորհակալ եմ արտահայտված հարգանքի համար, այն պետք է արդարացվի և հաստատվի իմ ղեկավարմամբ կառավարության գործողություններով», - ասել է վարչապետը:

Փետրվարի 13-ին տեղի ունեցավ Իտալիայի նոր կառավարության անդամների երդման արարողությունը: