Լատվիան արգելել է Սոլովյովի մուտքն իր տարածք

16:08 • 18.02.21

Ռուս լրագրող, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը ներառվել է այն անձանց «սև ցուցակում», որոնց արգելված է մուտք գործել Լատվիայի տարածք:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է  երկրի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը:

«Ներգաղթի մասին օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ես որոշեցի ներառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վլադիմիր Սոլովևին Լատվիայի Հանրապետության անցանկալի անձանց ցուցակում», - գրել է ԱԳՆ ղեկավարը նշելով, որ «Լատվիայի համար անընդունելի է նացիզմը գովաբանելը»: