ԱՄՆ-ում պայթեցրել են նախկինում Թրամփին պատկանած Trump Plaza 39-հարկանի կազինոն և հյուրանոցը (տեսանյութ)

12:35 • 18.02.21

Նյու Ջերսիի նահանգի Ատլանտիկ Սիթիում պայթեցրել են նախկինում Դոնալդ Թրամփին պատկանած Trump Plaza 39-հարկանի կազինոն և հյուրանոցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պայթյունի տեսանյութը զետեղվել Է nj.com. տեղական պորտալի YouTube-ալիքում: Ընդգծվում Է, որ նշանավոր շենքի քանդումը դիտելու համար հավաքվել են քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Պորտալը նշում Է, որ շենքը բացվել Է 1984 թվականի մայիսին և դարձել քաղաքի տասներորդ կազինոն, սակայն 2014 թվականին այն փակել են: Հաստատության փակվելու պատճառով հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի:

Արդեն 2016 թվականին կազինոյի գործառությունը դադարեցնելուց հետո դրա սեփականության իրավունքները Trump Entertainment Resorts-ից անցել են Icahn Enterprises-ին:

Ինչպես հաղորդվում Է, Ատլանտիկ-Սիթիի քաղաքագլուխ Մարտի Սմոլը 2020 թվականին իր վարչակազմի առջև խնդիր Էր դրել քանդել շենքը, որը մինչ այդ պահն արդեն սկսել Էր քանդվել: