Թրամփը պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ

01:53 • 18.02.21

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Թրամփի ելույթը նվիրված է եղել հանրաճանաչ ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոյի հիշատակին:

Թրամփի հետ հեռախոսազրույցը հեռարձակել է Fox News-ը:

«Ռաշն անփոխարինելի է, նա եզակի էր: Նա հսկայական լսարան ուներ», - ասել է նախկին նախագահը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պահպանողական ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոն մահացել է 70 տարեկան հասակում թոքերի քաղցկեղի հետևանքով սկսված բարդություններից: