Ինչո՞ւ է կարևոր փետրվարի 20-ի հանրահավաքին մասնակցելը․ Արտակ Զաքարյանը պատճառներ է նշել
Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգանավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել կոչ անելով մասնակցել վաղը ժամը 15։00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։
Նա նշել է, թե ինչո՞ւ է կարևոր հանրահավաքին մասնակցելը։
«Որովհետև, քեզ սպանել են, դավաճանել են, հայրենազրկել են, տնավեր են դարձրել, Արցախի ու Սյունիքը հողը ձեռքիցդ խլել և թուրքին են հանձնել, ամեն օր արժանապատվությունդ նսեմացնում են,տնտեսությունդ սնանկացնում են, քեզ պաշտպանած ու պաշտպանող բանակդ ավիրում են, ստիպում են, որ թողնես երկիրդ ու դառնաս քոչվոր։ Այսօր Նիկոլի ու նրա նմանների միջոցով, թուրքը քեզ ցանկանում է դարձնել զանգված, որ վերջապես պրծնի Հայկական հարցից ու մեզանից»,-գրել է նա։
Նա կոչ է արել փետրվարի 20-ին ոտքի կանգնել որպես Ազգ և աշխարհին ցույց տալ, որ հայ ազգը գոյություն ունի ու իր ստեղծած պետության տերն է։










