ԱՄՆ-ը 4 ամսվա դադարից հետո փետրվարի 19-ից կրկին կմիանա Կլիմայի մասին Փարիզի պայմանագրին
ԱՄՆ-ը չորս ամսվա դադարից հետո փետրվարի 19-ից կրկին կդառնա Կլիմայի մասին Փարիզի համաձայնագրի անդամ, հաղորդում է ТАСС-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում իր առաջին քայլերից է լինելու ԱՄՆ-ի վերադարձն այդ համաձայնագրին:
Երդմնակալությունից անմիջապես հետո՝ հունվարի 20-ին, Բայդենը հրամանագիր ստորագրեց Թրամփի որոշումը չեղարկելու և Փարիզի համաձայնագրին կրկին միանալու վերաբերյալ:
Փարիզի համաձայնագրին մասնակցելու ընդդիմախոսները պնդում են, որ վերջին 30 տարվա ընթացքում գրանցված ռեկորդային ցրտերը հերքում են գլոբալ տաքացման վտանգի վերաբերյալ կանխատեսումները՝ այդպիսով հիմնավորելով Փարիզի համաձայնագրի անարդյունավետությունը:










