Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 10 միլիոնը. ТАСС

04:08 • 19.02.21

Բրազիլիայում կորոնավիրով վարակման դեպքերի թիվը հասել է 10 030 626-ի, հաղորդում է ТАСС-ը:

Վերջին 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 51 879 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 243 457 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 100 միլիոնը:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: