ՌԴ–ում Կուբայի դեսպանը կպատվաստվի «Սպուտնիկ V» պատվաստանյութով
Ռուսաստանի Դաշնությունում Կուբայի դեսպանության աշխատակիցները, այդ թվում` դեսպանը, պատրաստվում են պատվաստվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տեղեկացրել են դիվանագիտական ներկայացուցչությունից:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ պատվաստումների արշավին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Ռուսաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատներ:
«Դեսպանատունը այս ծանուցումը ստացել է Ռուսաստանի արտգործնախարարությունից, և այո, մենք նախատեսում ենք շուտով մասնակցել պատվաստումների արշավին», - հաղորդել են դեսպանատնից:
Դիվանագիտական ներկայացուցչությունը շեշտել է, որ պատվաստում է ուզում կատարել նաև Մոսկվայում Կուբայի դեսպան Խուլիո Գարմենդիա Պենյան:










