Ֆինլանդիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու դեպքում ազատազրկում կսպառնա
Ֆինլանդիայի կառավարությունը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ֆոնին նախատեսում է խստացնել օրենսդրությունը:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով, որ COVID-19-ի դեմ պատվաստվելուց հրաժարվելու դեպքում քաղաքացին կարող է տուգանվել կամ նրան սպառնում է ազատազրկում մինչև 3 ամիս ժամկետով:
Համապատասխան օրինագիծը երկրի սոցիալական բարեկեցության և առողջապահության նախարարության կողմից այսօր ներկայացվել է խորհրդարան:
Ակնկալվում է, որ այն այսօր կհաստատվի օրենսդիրի, ինչպես նաև երկրի նախագահի կողմից և ուժի մեջ կմտնի փետրվարի 22-ից:










