«Ford»-ն անվտանգության բարձիկների աշխատանքի խափանումների պատճառով ԱՄՆ-ից, Կանադայից և Մեքսիկայից ավելի քան 153 000 ավտոմեքենա է ետ կանչել

06:21 • 19.02.21

Ավտոարտադրության առաջատար ընկերություններից «Ford»-ը անվտանգության բարձիկների աշխատանքի խափանումների պատճառով ԱՄՆ-ից, Կանադայից և Մեքսիկայից ավելի քան 153 000 ավտոմեքենա է ետ կանչել, հաղորդում է ТАСС-ը:

Խոսքը, մասնավորապես, «Ranger» մակնիշի՝ 2004-2006 թթ. արտադրության մոդելների մասին է:

Հաղորդվում է, որ տեխնիկական նման խնդիրներ ունեցող մոտ 144 000 ավտոմեքենա այս պահին ԱՄՆ-ում է, 8700-ը՝ Կանադայում:

2020 թ. վերջին «General Motors» ավտոկոնցեռնը մոտ 6 միլիոն ավտոմեքենա է ետ կանչել անվտանգության բարձիկների խափանման պատճառով: