Իտալիայի խորհրդարանը վստահության քվե է տվել Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարիո Դրագիի ձևավորած կառավարությանը
Իտալիայի խորհրդարանի վերին պալատը վստահության քվե է տվել Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարիո Դրագիի գլխավորած կառավարությանը, հաղորդում է ТАСС-ը:
Կառավարությանը վստահության քվե տալուն կողմ է քվեարկել 535 պատգամավոր, դեմ՝ 56-ը, ձեռնպահ՝ 5-ը:
Նոր կառավարությունը, որի մաս են կազմում թե՛ տեխնոկրատ պաշտոնյաներ, թե քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնց մի մասը նախորդ կառավարության անդամներ են, այժմ օրենսդիրի իշխող մեծամասնության լայն աջակցությունն է վայելում:
Նախորդ կաբինետը՝ նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեի գլխավորությամբ, ստիպված էր հրաժարական տալ իշխող կոալիցիայի կազմից «Կենդանի Իտալիա» կուսակցության դուրս գալու հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով:










