Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարը պատրաստ են Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ բանակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ

00:53 • 19.02.21

Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգջործնախարարները ԱՄՆ պետքարտուղարի հետ միասին հաստատել են իրենց պատրաստակամությունը բանակցություններ վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է արված համատեղ հայտարարությունում:

«Երկրների ԱԳ ղեկավարները հաստատել են իրենց հետաքրքրվածությունը՝ Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ շարունակելու խորհրդակցությունները անվտանգության հարցի շուրջ՝ ընդունելով ԵՄ արտաքին եւ անվտանգային հարցերով բարձր ներկայացուցչի՝ համատեղ հանձնաժողովի ղեկավարի կարգավիճակում»,- ասված է հայտարարությունում: