Ամերիկյան ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով 2 մարդ է զոհվել

09:19 • 20.02.21

Ալաբամայի Մոնտգոմերի օդանավակայանի մոտակայքում, ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է Fox News-ը ՝ վկայակոչելով տեղի արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Քրիստինա Թորնթոնի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ երկտեղանոց T-38 ինքնաթիռը կործանվել է: Դեպքի վայր են ժամանել Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև ոստիկանության, հրշեջ ծառայության և շտապ արձագանքման ծառայության աշխատակիցները:

Ինչպես WSFA հեռուստաալիքին ասել է օդանավակայանի ղեկավար Մարշալ Թագգարտ կրտսերը, վթարի տարածքում բնակելի շենքեր կան, սակայն ինքնաթիռը ոչ մի կառույցի վրա չի ընկել: