Ինդոնեզիայի ամենաակտիվ գործող հրաբուխը շիկացած լավա է ժայթքել (լուսանկարներ)

15:22 • 20.02.21

Ինդոնեզիայի ամենաակտիվ գործող հրաբուխը՝ Մերապին, շիկացած լավա է ժայթքել, գրում է rawstory.com-ը։

Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանության կենտրոնը նշում է, որ Ճավա կղզու վրա գտնվող Մերապի լեռը վերջին երկու օրերի ընթացքում գրեթե երկու տասնյակ անգամ լավա է ժայթքել։

Ինդոնեզական իշխանություններն արգելել են խառնարանին մոտենալ: Տեղի փրկարար ծառայությունները բարձր պատրաստության մակարդակի են բերվել:

2968 մետր բարձրությամբ հրաբուխը գտնվում է Ճավա կղզու վրա՝  Ջոկակարտա քաղաքից ոչ հեռու, իսկ մայրաքաղաք Ջակարտայից՝ 520 կմ հեռավորության վրա։ Խոշոր ժայթքումները դիտվում են 7 տարին մեկ անգամ, իսկ փոքրերը՝ տարվա մեջ մոտ երկու անգամ: Հրաբուխը ծխում է գրեթե ամեն օր:

Մերապիի 2010 թվականի ժայթքման ժամանակ տարհանել են 350 000 մարդ, սակայն նրանցից ոմանք վերադարձել են՝ ընկնելով պիրոկլաստիկ հոսքի մեջ, որի հետևանքով մահացել է 353 մարդ։

Image result for The volcano, close to Indonesia's cultural capital Yogyakarta on Java island, had already spewed lava almost two dozen times over the two last days and caused hundreds of minor volcanic quakes, according to a report by Indonesia's geological agency.Image result for The volcano, close to Indonesia's cultural capital Yogyakarta on Java island, had already spewed lava almost two dozen times over the two last days and caused hundreds of minor volcanic quakes, according to a report by Indonesia's geological agency.