Չեմ զարմանում, որ կիսագրագետ Նիկոլը փորձում է իջեցնել և իրեն հավասարեցնել գիգանտներին. քաղաքացին՝ ձերբակալությունների շարքի մասին (տեսանյութ)

17:56 • 20.02.21

Որպես այսօր ապրող քաղաքացի՝ չեմ զարմանում, որ այդ նսեմ Նիկոլը փորձում է իջեցնել և իրեն հավասարեցնել գիգանտներին: Այս մասին այսօր Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացվող քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը՝ խոսելով վերջին օրերին ձերբակալությունների շարքի մասին:

«Մարդ, որը կիսագրագետ է, իհարկե, չի հասկանա Կարեն Բեքարյանի նման քայլող հանրագիտարանին, քայլող օրենսգրքին: Սա նրա խելքի բանը չէ, բայց քանի որ նա առաքելություն ունի կատարելու, դրա համար իր մագիլներն է խրում մեր ազգի մարմնի մեջ, բայց դա նրան չի հաջողվելու: Նիկո՛լ, գլխիդ ճարը շուտ տես, հրաժարական տուր, որովհետև քեզ լավ բան չի սպասվում»,-ասաց նա:

Քաղաքացու մեկնաբանմամբ՝ «Սողոմոն Թեհլերյանն» այսօր անելիք ունի, որովհետև այս դավաճանությունը հայ ազգի համար բավական շատ է: Քաղաքացին նշեց, որ զայրացած է նաև ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանի վրա, ոստիկանապետի վրա, քանի որ նրանք փոխանակ ազգին ծառայեն, ծառայում են մեկ մարդու:

Նշենք, որ այսօրվանից վերսկսելու են անհնազանդության ակցիաները քաղաքի տարբեր հատվածներում։ Հանրահավաքի մասնակիցներն այժմ ուղևորվում են 4 ուղղություններով՝ Մաշտոց-Ամիրյան, Բաղրամյան-Մոսկովյան, Աբովյան-Սայաթ Նովա և Մաշտոց-Իսահակյան խաչմերուկ՝ «Նաիրի» կինոթատրոնի մոտ։