Քաջարանի սկզբնամասում ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար են բախվել 10 ավտոմեքենա (տեսանյութ). shamshyan.com

21:21 • 20.02.21

Այսօր՝ փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում, Քաջարան քաղաքի սկզբնամասում, ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ բախվել էին 10 ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հրապարակել է նաև ավտովթարի տեսանյութը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։