Կանադան և ԱՄՆ-ն սահմանները փակ կպահեն մինչև մարտի 21-ը. RT

05:57 • 20.02.21

Կանադան և ԱՄՆ-ն համավարակի պատճառով համաձայնության են եկել չբացել սահմանները մինչև նվազագույնը մարտի 21-ը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Կանադայի հասարակական անվտանգության և արտակարգ իրավիճակների պատրաստվածության ապահովման նախարարության ղեկավար Ուիլիամ Բլերին:

«ԱՄՆ ոչ պարտադիր ճանապարհորդության սահմանափակումները երկարաձգվում են մինչև 2021 թվականի մարտի 21-ը», - գրել է Բլերը Twitter-ում:

Նրա խոսքով, դա անհրաժեշտ է երկու երկրների բնակիչների անվտանգության համար: