Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները կշարունակվեն երկուշաբթի օրվանից (տեսանյութ)
18:30
Քաղաքացիները խաղաղ անհնազանդություն իրականացրին Երևանի տարբեր փողոցներով: Ակցիայի մասնակիցները շրջեցին 4 ուղղություններով՝ Մաշտոց-Ամիրյան, Բաղրամյան-Մոսկովյան, Աբովյան-Սայաթ Նովա և Մաշտոց-Իսահակյան խաչմերուկ՝ «Նաիրի» կինոթատրոնի տարածքով: Վերջիններս այս պահին հասան Հանրապետության հրապարակ, որտեղ կենտրոնացված են ոստիկանական ուժերը:
16։53
Հանրահավաքի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից վերսկսելու են անհնազանդության ակցիաները քաղաքի տարբեր հատվածներում։ Հանրահավաքի մասնակիցներն այժմ ուղևորվում են 4 ուղղություններով՝ Մաշտոց-Ամիրյան, Բաղրամյան-Մոսկովյան, Աբովյան-Սայաթ Նովա և Մաշտոց-Իսահակյան խաչմերուկ՝ «Նաիրի» կինոթատրոնի մոտ։
15։17
Ազատության հրապարակում տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած հանրահավաքը։ Օրը պատահական չէ ընտրված՝ 1988 թվականի հենց այս օրը մեկնարկեց արցախյան շարժումը։ Հանրահավաքին եկած քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
14։43
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով գնում են Ազատության հրապարակ, որտեղ քիչ անց կմեկնարկի հանրահավաքը։
Հիշեցնենք, որ այսօր՝ 15։00-ին սպասվում է մեծ հանարահավաք՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։










