С-400-ի նոր խմբաքանակի մատակարարման շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները չեն սառեցվել. «Ռոսօբորոնէքսպորտ»

12:26 • 20.02.21

Հակաօդային պաշտպանության «C-400 Տրիումֆ» համակարգերի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները չեն սառեցվել:

Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեևը:

««Ռոսօբորոնէքսպորտ»-ում «C-400»-ների մատակարարման վերաբերյալ սառեցված բանակցություններ չեն եղել և չկան», - ասել է նա ՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք սառեցված են Թուրքիային  «C-400»-ների երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ բանակցությունները:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիան Ռուսաստանից գնել էր 4 «C-400» ՀՕՊ համակարգեր: 2019-ի հոկտեմբերի 23-ին «Ռոսօբորոնէքսպորտ»-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը ժամանակից շուտ է կատարել այս պայմանագիրը՝ Թուրքիային մատակարարելով «C-400» համակարգերի բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ հրթիռները:

Նշենք՝ Ռուսաստանը Թուրքիային ընդհանուր առմամբ մատակարարել է 2.5 միլիարդ դոլար արժողությամբ «C-400» համակարգեր: 

ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը դեռևս 2020-ի մարտին, ասել էր՝ «Ռուսաստանն ակնկալում է տեսանելի ապագայում պայմանավորվի Թուրքիային «C-400»-ների լրացուցիչ խմբաքանակի մատակարարման շուրջ»: