«Այս պահին թվում է, որ մենք պարտվել ենք». Տիխանովսկայան խոստովանել է, որ Բելառուսի ընդդիմությունը «կորցրել է փողոցները»

13:51 • 21.02.21

Բելառուսի ընդդիմությունը «կորցրել է փողոցները»: Այս մասին Le Temps- ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Պետք է խոստովանեմ, որ մենք կորցրել ենք փողոցները, մենք ոչ մի հնարավորություն չունենք պայքարելու ցուցարարների նկատմամբ ռեժիմի բռնության դեմ: Նրանք զենք ունեն, նրանք ուժ ունեն, այնպես որ, այո, այս պահին թվում է, որ մենք պարտվել  ենք: Ես գիտեմ, որ բելառուսները հոգնել են, վախենում են», -ասել է Տիխանովսկայան:

Ըստ Տիխանովսկայայի՝ Բելառուսի բնակիչները սպասում էին քաղաքական իրավիճակի շուտափույթ լուծմանը, բայց «վերադարձը դեպի ժողովրդավարություն» սպասվածից ավելին տևեց:

Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն  է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում: