Բոլիվիացի պատգամավորներն Արգենտինայի նախագահի թեկնածությունն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար

03:52 • 21.02.21

Բոլիվիայի խորհրդարանի մի քանի պատգամավոր Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին առաջադրել են որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին երկիրը լքելու հարցում օգնելու համար, հաղորդում է ТАСС-ը:

«Նորվեգական նոբելյան հանձնաժողովն ընդունել է Ֆերնանդեսին որպես խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու առաջակը՝ «նրա վճռական և խիզախ քայլերի համար, որոնք թույլ են տվել փրկել Մորալեսի կյանքը»,- նշված է հաղորդագրությունում:

Բոլիվիացի պատգամավորները Նոբելյան հանձնաժողովին ուղղված նամակում նշել են նաև, որ Ֆերնանդեսը որպես իրավաբան միշտ հավատարիմ է եղել մարդու իրավունքների պաշտպանությանն Արգենտինայում և Լատինական Ամերիկայում:

2019 թ. հոկտեմբերի 20-ին Բոլիվիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթանակ էր տարել գործող նախագահ Էվո Մորալեսը, բայց նրա մրցակից կառոլս Մեսան չէր ընդունել արդյունքները, երկրում սկսվել էին բողոքի զանգվածային ցույցեր, և մոտ երեք շաբաթ անց Մորալեը հրաժարական էր տվել՝ կատարվողը պետական հեղաշրջում որակելով: