Կոլորադոյում օդանավի պատյանի խոշոր կտոր է ընկել բնակելի տների անմիջական հարևանությամբ

06:18 • 21.02.21

ԱՄՆ Կոլորադո նահանգում՝ Բրումֆիլդ քաղաքում, օդանավի պատյանի խոշոր կտոր է ընկեր բնակելի տների անմիջական հարևանությամբ, հաղորդում է Fox News-ը:

Հրապարակված կադրերում երևում են, թե ինչպես են ինքնաթիռի ռեակտիվ շարժիչի դիմային մասը ընկել է տներից մեկի ետնաբակում:

Օդանավը գրանցված է ամերիկյան «United Airlines» ավիաընկերության հաշվեկշռում, ինքնաթիռի անձնակազմը անվտանգ վերադարձել է Դենվերի օդանավակայան:

Ավիաընկերությունից հայտնել են, որ չվերթներից մեկի ժամանակ ինքնաթիռի շարժիչը խափանվել է, որից հետո օդանավը ետ է վերադարձել: