Նիդեռլանդներում Boeing 747 բեռնատար ինքնաթիռի շարժիչի մասերը թռիչքի ժամանակ ցած են ընկել. կա մեկ տուժած (լուսանկարներ)

14:35 • 22.02.21

Նիդեռլանդների Անվտանգության խորհուրդը հայտնում է, որ հետաքննություն է սկսվել շաբաթ Մաաստրիխտի օդանավակայանից մեկնած Boeing 747-400 բեռնատար ինքնաթիռի առնչությամբ, որի շարժիչի որոշ հատվածներ օդ բարձրանալուց հետո ցած են ընկել, գրում է Reuters-ը:

Նշվում է՝ Longtail Aviation բեռնատար ինքնաթիռը հիմնականում փոքր մետաղական մասեր է ցած նետել Նիդեռլանդների հարավային Մերսսեն քաղաքի վրա՝ վնաս պատճառելով մեքենաներին և թեթև վիրավորում հասցնելով մի կնոջ: 

«Մեր հետաքննությունը դեռ նախնական փուլում է, եզրակացություններ անել դեռ շատ վաղ է», - այսօր հայտնել է Նիդեռլանդների անվտանգության խորհրդի խոսնակը:

Ականատեսները պատմել են, որ կրակ են նկատել Մաաստրիխտից մոտ 30 կիլոմետր հարավ գտնվող Բելգիայի Լիեժ օդանավակայանում անվտանգ վայրէջք կատարած ինքնաթիռի շարժիչներից մեկի վրա:

Boeing-ի բեռնատար ինքնաթիռում, որը պետք է թռչեր Նիդեռլանդներից Նյու Յորք, օգտագործվում է Pratt & Whitney PW4000 շարժիչ, որը շաբաթվա մեկ այլ միջադեպում ներգրավված United Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի շարժիչի ավելի փոքր տարբերակն է: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Boeing-ը խորհուրդ էր տալիս ավիաընկերություններին դադարեցնել PW4000-ով աշխատող իր 777 ինքնաթիռների թռիչքները ու սպասել շարժիչի ստուգումներին:

Image result for Boeing 747 cargo plane drops engine parts in NetherlandsImage result for Boeing 747 cargo plane drops engine parts in NetherlandsImage result for Boeing 747 cargo plane drops engine parts in Netherlands