Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԻ նախարարին․ քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու հաղթահարմանն առնչվող հարցեր

12:23 • 22.02.21

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է  ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման հարցերում երկու հանրապետությունների համապատասխան օղակների համգործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը: