Կադիրովը Ուկրաինայի փոխվարչապետին առաջարկել է իրենց համատեղ լուսանկարը կախել տանը
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Ուկրաինայի փոխվարչապետ Օլեգ Ուրուսկիին առաջարկել է իրենց համատեղ լուսանկարը կախել տանը: Նա այսպես է արձագանքել լուսանկարի պատճառով ստեղծված իրավիճակին, որը զայրույթ է առաջացրել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի մոտ, գրում է lenta.ru կայքը:
«Ինչ վերաբերում է Ուրուսկիին, ապա նրա համար պատիվ պետք է լինի մեր կողքին գտնվելը: Այնպես որ, թող նա տպի նկարը և կախի այն ամենապատվավոր տեղում`տանը և աշխատավայրում», - գրել է Կադիրովը:
«Մինչև երեկ ես գաղափար չունեի, թե ով է Ուրուսկին: Եթե իմանայի, մոտ չէի թողնի նրան: Ինձ համար անընդունելի եմ համարում մոտենալը նման մարդկանց, առավել ևս՝ այդպիսի մարդկանց ձեռքը սեղմելը: Դոնբասում և այլ տարածաշրջաններում իրենց սեփական ժողովրդի բազմաթիվ տառապանքների ներգրավված անձինք ձեռքս չեն սեղմում» -նշել է Չեչնիայի ղեկավարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար՝ կից Ուրուսկիից բացատրություն պահանջելով Կադիրովի հետ լուսանկարվելու համար:










