Կոնգոյի ԴՀ-ում զինված հարձակման հետևանքով սպանվել է Իտալիայի դեսպանը
Փետրվարի 22-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատանասիոն սպանվել Է երկրի արևելքում զինված հարձակման հետևանքով:
Այդ մասին հայտնել Է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Կոնգոյի Actualite նորությունների պորտալը, հարձակումը կատարվել Է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային կազմակերպության ավտոշարասյան վրա Հյուսիսային Կիվուի նահանգի Գոմա քաղաքի շրջանում:
Մի քանի ավտոմեքենաներ ընկել են անհայտ անձանց կողմից սարքած դարանը: Նրանց նպատակն Է եղել պատանդների առևանգումը: Հայտնել են, որ հարձակման հետևանքով վիրավորվել Է մեկ մարդ:










