Տեղի ունեցավ «Լավագույն Հայկական բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությունը

21:10 • 23.02.21

«Մեգերյան Կարպետ» մշակութային համալիրում գույնզգույն գորգերի ֆոնին հավաքվել էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, գործարարները, արվեստագետները, հայրենական շուկայի առաջատարները՝ միասին ծանոթանալու լավագույն Հայկական բրենդներին: Համանուն ամենամյա մրցանակաբաշխության՝ «Լավագույն Հայկական Բրենդ 2020»-ի լավագույն հայրենական արտադրողներն ու ծառայություն մատուցող ընկերությունները ընտրվել էին՝ 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության իրականացրած հեռախոսային հարցումների արդյունքների հիման վրա։ Մրցանակաբաշխությունը կազմակերպեց Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան, որի նախագահն է Արամ Նավասարդյանը, իսկ Մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսերը Էդգար Այվազյանն է:

«Մեր առաջ խնդիր էինք դրել անցկացնել Պրեմիում մրցանակաբաշխություն, և այդ ուղղությամբ ջանքեր գործադրեցինք։ Մրցանակները պատրաստելու համար մեզ աջակցեց «3D Իմպեքս» հայ-բելգիական ընկերությունը, որն ունի առանձնացող ձեռագիր և որակ, «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխությունն իրականացավ նաև մեր Պատվավոր գործընկերների՝  «SANITA» մաքրող միջոցների,  «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» մսամթերքի էքսկլյուզիվ ու մեծ տեսականի արտադրող և արտահանող ընկերության և «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի աջակցությամբ»,- պատմում է մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր Էդգար Այվազյանը:

«Լավագույն Հայկական բրենդ 2020»-ը մինչև իրականություն դառնալը անցավ մի քանի փորձության միջով: Համավարակով պայմանավորված սահմանափակումները, պատերազմն ու հետևանքները անհնար էին դարձնում մտահաղացման իրականացումը։ Թվում էր, թե մրցանակաբաշխություն անցկացնելն անիմաստ է, սակայն նման նախաձեռնությունները կարող են լինել հայրենական արտադրողներին և հայկական տարբեր ընկերություններին քաջալերելու կարևոր ազդակ՝ պետության հզորացմանն ուղղված իրենց ջանքերը կրկնապատկելու համար։

“The Best Armenian Brand 2020” նախագծի նպատակն է ընդգծել հայկական արտադրողների և ծառայությունների բարձր որակը, նաև քաջալերել ընկերություններին՝ լինել ավելի մրցունակ իրենց ոլորտում:

Ներկայացնում ենք «Լավագույն Հայկական բրենդ 2020» Ամենամյա  Մրցանակաբաշխության լավագույնի կոչմանն արժանացած հայրենական արտադրողներին և ծառայություն մատուցող ընկերություններին:

«Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն» անվանակարգում լավագույնն էր «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը:  «Տարվա լավագույն հրուշակեղեն և տորթ արտադրող ընկերություն» անվանակարգում «ԴԱՆ ԴԵՍԵՐՏ» հրուշակեղենի ձեռնարկությունը: «Տարվա լավագույն վճարային համակարգ» դարձավ «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը:

Այսպիսով ներկայացնենք նաև մյուս անվանակարգերն ու դրանց հաղթողներին:

«Տարվա լավագույն  ռադիոկայան» ՝ «ՌԱԴԻՈ ՎԱՆ», FM-103.1: 

«Տարվա լավագույն սուրճ արտադրող ընկերություն»` «ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություն:

«Տարվա լավագույն մարզաառողջարարական համալիր»՝ «ՄՈՒԼՏԻ ՎԵԼՆԵՍ» կենտրոն:

«Տարվա լավագույն ոսկյա զարդերի առևտրի կենտրոն»՝  «ՈՍԿՈՒ ԱՇԽԱՐՀ» առևտրի կենտրոն:

«Տարվա լավագույն էլեկտրատեխնիկայի  խանութների ցանց» ՝ «ՎԵԳԱ» ընկերություն:

«Տարվա  բջջային հեռախոսների լավագույն խանութների ցանց»՝  «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ» ընկերություն:

«ՏԱՐՎԱ Լավագույն ԲԱՆԿ»՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ:  

«Տարվա լավագույն գինի արտադրող ընկերություն»՝ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ընկերություն

«Տարվա լավագույն արագ սննդի ցանց»՝ «ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանց:

«Տարվա լավագույն հեռուստաընկերություն»՝ «ԱՐՄԵՆԻԱ TV» հեռուստաընկերություն:

Լավագույնը ճանաչված ընկերություններին հանձնվեց երկլեզու՝ հայերեն և անգլերեն պատվոգրեր: Կարևոր համարելով ազգայինը՝ միջոցառման անցկացման համար ընտրվել էր հայկական գորգագործության արվեստի պահպանման հայտնի կենտրոնը՝ «Մեգերյան  կարպետ» համալիրը: Մրցանակաբաշխությունը շոուի չվերածելու նպատակով հրավիրվել էր մեկ կատարող՝  էթնո-փոփ ժանրի երգչուհի Գաբի Գալոյանը։ Մրցանակաբաշխությունը վարեց հայտնի հաղորդավար Վահե Խանամիրյանը: Իսկ մրցանակները հանձնեցին պատվարժան մարդիկ, որոնց թվում էին նաև տարբեր ասոցիացիաների նախագահներ, առաջատար մասնագետներ և փորձագետներ:

Մրցանակաբաշխությունը կհեռարձակվի «Արմենիա» և Արմենիա Պրեմիում հեռուստաընկերությունների եթերում։

Լրագրող՝ Լուսինե Զարայելյան