Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 3.6 միլիոնը. մեկ օրում՝ ավելի քան 4.6 հազար դեպք. RT
Անցած 1 օրվա ընթացքում Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը աճել է 4646-ով՝ հասնելով 3 609 827-ի: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի սանիտարական ծառայության տրամադրած պաշտոնական տվյալներին:
Հաղորդվում է, որ Ֆրանսիայում համավարակի սկզբից ի վեր վիրուսի հետևանքով մահացել է 84 639 մարդ: Ընդ որում, անցած մեկ օրում մահվան ցուցանիշը կազմել է 334:
Ավելի վաղ երկրի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) ընդունել էր օրինագիծ՝ Ֆրանսիայում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ սանիտարական դրության ռեժիմը մինչև հունիսի 1-ը երկարացնելու մասին:










