Աֆրիկայում կորոնավիրուսով վրակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 3 միլիոնը. RT

04:11 • 23.02.21

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3 միլիոնը: Այս մասին հայտնում է RT-ն:

Ինչպես տեղեկացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունից՝ ընդհանուր առմամբ Աֆրիկայում կորոնավիրուսով վարակված է 3 826 119 մարդ:

ԱՀԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ տարածաշրջանում կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահերի թիվը գերազանցել է 100 հազարը՝ հասնելով 101 330: