ԱՄՆ-ում ձերբակալվել է մեքսիկացի թմրաբարոն «Էլ Չապոյի» կինը

21:55 • 23.02.21

Մեքսիկացի ձերբակալված թմրաբարոն «Էլ Չապոյի» (Խոակին Արչիվալդո Գուսման) կինը նույնպես ձերբակալվել է Վաշինգտոնի «Դալես» միջազգային օդանավակայանում:

Ինչպես փոխանցում է BBC News-ը՝ հղում անելով ամերիկյան իշխանություններին, 31-ամյա Էմմա Կորոնել Այսպուրոյին ձերբակալել են թմրանյութերի վաճառք իրականացնելու կասկածանքով:

Նրան մեղադրանք է առաջադրվել հերոին, կոկային, մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրանյութերի վաճառքի կազմակերպմանը մասնակցելու մեջ:

Հիշեցնենք, որ Գուզմանը, որը մեքսիկական «Սինալոա» թմրակարտելի նախկին ղեկավարն է, ներկա պահին իր պատիժն է կրում Նյու Յորքի բանտերից մեկում: 63-ամյա մեքսիկացին ցմահ ազատազրկման է դատապարտվել 2019 թվականին: