ԱՄՆ-ն միայն ուժի լեզուն է հասկանում. ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, բրիգադային գեներալ Իսմայիլ Ղաանին հայտարարարել է, որ երկիրը սովորել է, թե ինչպես է պետք վարվել ԱՄՆ-ի հետ:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, երեքշաբթի ելույթ ունենալով Թեհրանում անցկացվող համաժողովում՝ գեներալ Ղաանին շեշտել է, որ դիմակայությունը սովորեցրել է Իրանին՝ ինչպես խոսել ԱՄՆ-ի հետ, որը միայն ուժի լեզուն է հասկանում:
Ընդգծելով սպառնալիքները հնարավորության վերածելու հարցում Իրանի գրանցած հաջողությունը՝ հրամանատարը հավելել է, որ ԱՄՆ-ն զերծ կմնար սպառնալիքներ տեղալուց, եթե կառավարվեր իմաստուն համակարգի կողմից:
«Ինչ սպառնալիք էլ որ նրանք առաջ են քաշել, վերածվել է լավագույն հնարավորության», - նշել է Ղաանին:










