Այսօրվա երթի ավարտից շուրջ 1 ժամ անց ոստիկանությունը հերթական անգամ ցուցադրել է իր «դեմքը», այս անգամ՝ անչափահաս երեխային «ա-լյա-Բեն-Լադեն» բռնելով ու բերման ենթարկելով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

01:20 • 23.02.21

Այսօրվա երթի ավարտից շուրջ 1 ժամ անց ոստիկանությունը հերթական անգամ ցուցադրել է իր «դեմքը», այս անգամ՝ անչափահաս երեխային «ա-լյա-Բեն-Լադեն» բռնելով ու բերման ենթարկելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«ՀՔԾ շենքին ձվեր նետելու համար։ Թե բա՝ խուլիգանություն է։

Բա 2019 թվին որ գերագույն դավաճանի կողմնակիցները ձվահարեցին «Հայելի» լրատվականի գրասենյակը, դա խուլիգանություն չէ՞ր։ Այդ ժամանակ ասում էի՞նք ձեզ - որակեք խուլիգանություն։ Ասու՛մ էինք։ Լսեցի՞ք։ Չլսեցիք։

Դե ուրեմն իմացեք, որ Հայաստանում այլևս ոչ ոք իրավունք չունի խուլիգանություն որակել որպես քաղաքական բողոքի նշան՝ շենքերի և առարկաների (բացառությամբ ուսապարկերի) ձվահարումը։ Ոչ ոք»,- գրել է նա։

Մելիքյանը գրառմանը կից հրապարակել է նաև տեսանյութ.