Մյանմարում ինտերնետի հասանելիությունը կրկին սահմանափակված է
Մյանմարում կրկին սահմանափակվել է ինտերնետի հասանելիությունը փետրվարի սկզբին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ցույցերի ֆոնին: Այս մասին հայտնում է միջազգային դիտորդական NetBlocks շահույթ չհետապնդող կազմակերպությունը, գրում է ТАСС-ը:
«Հաստատվել է, որ Մյանմարում ինտերնետն անջատված է արդեն 9-րդ երեկոն անընդմեջ հեղաշրջման դեմ բողոքի ցույցերին մասնակցելու աճի պատճառով»,- ասվում է կազմակերպության թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ըստ NetBlocks-ի, երեքշաբթի երեկոյան տեղական ժամանակով 01:00-ից (Երևանի ժամանակով երկուշաբթի 22:30) ցանցի հասանելիությունը սովորականից իջել է 14%:










