Թրամփը նախագահության ընթացքում 1,6 միլիարդ դոլար է աշխատել. զեկույց

16:45 • 23.02.21

Վաշինգտոնում գործող «Քաղաքացիներ հանուն պատասխանատվության և էթիկայի» (CREW) կառույցի զեկույցի համաձայն՝ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում 4 տարվա ընթացքում վաստակել է 1,6 միլիարդ դոլար: Այս մասին տեղելացնում է msn.com կայքը:

Ուսումնասիրելով նախկին նախագահի բացված ֆինանսական հաշվետվությունը՝ խումբը պնդում է, որ չնայած Թրամփը վարկ էր վերցրել իր պաշտոնական աշխատավարձը նվիրաբերելու համար, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ հարկ վճարողների կողմից, դա Թրամփի նախագահության օրոք բիզնեսից ստացված եկամտի մի փոքր մասն էր:

CREW-ն հաշվարկել է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով  հյուրանոցային բիզնեսի ոլորտում տեղի է ունեցել եկամտի զգալի կորուստ, Թրամփը ունեցել է առնվազն 1,613,583,013 դոլար եկամուտ Trump Organization-ից և այլ արտաքին աղբյուրներից:

Վերջում նա տեղեկացրել է 1,790,614,202 դոլարի եկամուտի մասին, սակայն բացահայտման ձևերն անորոշ են, և որոշ ակտիվներ տարեկան եկամտի մեջ նշված են որպես «ավելի քան 5,000,000 դոլար»:

Trump Organization-ի կառուցվածքը այնպիսին է, որ զեկույցում նշված եկամուտը պարտադիր կերպով չի արտացոլում Թրամփի անձնական եկամուտը բիզնեսներից: