Իրանում հայտարարել են 1 տարում «Սպուտնիկ V»-ի 40 միլիոն դեղաչափ արտադրելու ցանկության մասին

16:55 • 23.02.21

Ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի իրանա-ռուսական համատեղ արտադրության չափը կարող է տարեկան հասնել ավելի քան 40 միլիոն դեղաչափի:

Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան, գրում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին հայտնել էր, որ Թեհրանն ու Մոսկվան պայմանավորվել են պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսել: 

Փետրվարի 9-ին Իրանը ռուսական պատվաստանյութի միջոցով սկսել էր բնակչության անվճար կամավոր պատվաստումները:

Առաջին փուլում նախատեսվում է պատվաստել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի  բաժանմունքների աշխատակիցներին:

Հաջորդ փուլով նախատեսվում է պատվաստել առողջապահության ոլորտի այլ մասնագետներին և 65-ից բարձր տարեցներին: