Փաշինյանը հստակ մեսիջ ուներ փոխանցելու՝ եկել է ժամանակը փչացնելու ռուսական զենքի համբավը, նրան նման խորհուրդ կարող էին տալ կամ ԱՄՆ-ից, կամ Իսրայելից. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
Փաշինյանի ամեն գործողությունը պլանավորած է: Ոչ մեկին թող չթվա, որ Արցախը հանձնած, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը սպասարկողը հենց այնպես հակառուսական հայտարարություններ կանի՝ անմեղ դեմքով, գիտունի հայացքով և ձայնի համոզիչ տոնով: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց հեղինակ Աբրահամ Գասպարյանը:
«Նա հիմա էլ Հայաստանի հարաբերություններն է փչացնում մեր ռազմավարական դաշնակցի հետ: Հնարավոր չէ Մոսկվայի հետ բանակցել Սյունիքում ռուսական բազա տեղակայելու հարցի առնչությամբ, մեկ օր հետո էլ արթնանալ ու այնպիսի վտանգավոր հայտարարություն անել, որ հարցականի տակ դրվի ռուսական գերարդիական զենք-զինամթերքի պիտանելիությունը: Փաշինյանը հստակ մեկ մեսիջ ուներ փոխանցելու՝ եկել է ժամանակը փչացնելու ռուսական զենքի համբավը: Նման խորհուրդ Նիկոլ Փաշինյանին կարող են տալ կամ ԱՄՆ-ից կամ Իսրայելից»,- նշեց Գասպարյանը՝ հավելելով, որ հակված է երկրորդ տարբերակին:
«Հիշու՞մ եք անցած տարվա հուլիսի ռազմական արկածախնդրությունը, երբ Ռուսաստանը վերջին լավությունն արեց մեզ ու գերճշգրիտ ՌԷՊ համակարգով՝ բառիս բուն իմաստով զգետնեցինք իսրայելական «Օրբիտ» անօդաչուն, որից հետո Իսրայելը ամբողջ աշխարհի առաջ խայտառակ եղավ, Ադրբեջանի գլխին էլ շան լափը թափեց, որ 30 միլիոն դոլար արժողությամբ այդ անօդաչուն անտեր չեն թողնում օդում:
Ամենայն հավանականությամբ՝ ղազագիր ստորագրելու մեջ հմտացած Փաշինյանին դուխ տվող միջազգային դերակատարները հիմա էլ պահանջում են, որ կասկածի տակ դնի ռուսական զենքը, որ փչացնի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, որ հող նախապատրաստեն Իրանի դեմ պատերազմին և ապահովեն հայերի մասնակցությունը»,- մանրամասնեց Աբրահամ Գասպարյանը:
Աբրահամ Գասպարյանը նշել է՝պետության՝ քաղաքականապես հասուն ղեկավարը Իսկանդերի վերաբերյալ հարցին պատասխանելուց առաջ նախ իր մամուլի ծառայության միջոցով մինչև վերջ կճշտեր հարցազրույցի հարցերը, որովհետև պետության ղեկավարի հետ հարցազրույցներն այդ ընթացակարգն են ունենում, ճշտելուց հետո՝ կհրահանգեր տեղեկագիր պատրաստել այդ զենքի մասին, իմանալ արտադրության թիվն ու տեխնիկական, որակական չափանիշները և պատասխանն այնպես կձևակերպեր, որ նախ՝ չհակասի մեր, հետո նաև՝ մեր ռազմավարական դաշնակցի շահերին: «Սա նշանակում է, որ Փաշինյանը ոչ թե երկիր է ղեկավարում, այլ իր խմբագրությունը, որտեղ ընդունած միջակ որոշումները կամ հայտարարությունները չեն ազդի պետության ճակատագրի վրա: Եթե բան չունեք ասելու, մի՛ խոսեք, հարցազրույց մի՛ ունեցեք, քանի որ ամեն նման անբովանդակ հայտարարություն ծանր է նստելու մեր պետության վրա: Եթե Հայաստանի ղեկավարի աթոռը զբաղեցնողը նման իմաստազուրկ ու անհեթեթ հայտարարություն է անում, որով կհարվածի մեր անվտանգությունը, ուրեմն վայրկյան առաջ պիտի ազատի այդ աթոռը: Իսկ եթե այդ ամենը միտումնավոր է անում, որպեսզի արագացնի իր հեռանալը, կամ էլ պատրվակ ունենա անվտանգ հեռանալու, ապա ասեմ՝ չի ստացվելու: Եթե Փաշինյանը հող է նախապատրաստում իր անվտանգ հեռանալուն, հույս ունենալով, որ հայությունը կմոռանա, որ Արցախի 75 տոկոսի կորստի կնքահայրը ինքն է, չարաչար սխալվում է: Նա պատմության մեջ հիշվելու է որպես 21-րդ դարի Պետրոս Գետադարձ, որն Արցախի բանալիները հանձնեց թուրքին, փչացրեց հարաբերությունները բոլորի հետ: Փաշինյանի քաղաքական որակը սա է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հետ իրականացնել նույն ծրագրերը»,- մանրամասնեց Գասպարյանը:
Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև.










