Հունաստանում ներգաղթյալների ճամբարում հրդեհի հետևանքով 6–ամյա տղա է մահացել (լուսանկար)

14:13 • 24.02.21

Անցած գիշեր հրդեհ է բռնկվել Հունաստանի Թեբե քաղաքում գտնվող Հարադինինի ներգաղթյալների ճամբարում: Հաստատությունը գտնվում է մայրաքաղաքից մոտ 90 կիլոմետր հեռավորության վրա:

Այս մասին տեղեկացնում է Greek City Times–ը։ Հրդեհի հետևանքով 6–ամյա տղա է զոհվել։ Տղային հաջողվել է դուրս բերել կրակի միջից, սակայն նա արդեն չի շնչել:

Հրդեհը բռնկման պատճառներն անհայտ են: Երբ հրշեջ ջոկատը ժամանել է դեպքի վայր, նրանց վրա են հարձակվել ճամբարում տեղավորված ներգաղթյալները, որի համար էլ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության հատուկջոկատայիններ՝ լարվածությունը ճնշելու համար, որպեսզի հրշեջները կարողանան գործել և մարել կրակը:

Fire breaks out at a migrant camp in Greece boy six dies 1