Թեհրանի մատույցներում մահապարտ ահաբեկիչ է ձերբակալվել (լուսանկարներ)

16:54 • 24.02.21

Թեհրանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Հոսեյն Ռահիմին հայտարարել է Իրանի մայրաքաղաքի մատույցներում մահապարտի գոտի հագած անձի ձերբակալման մասին, հայտնում է almasdarnews.com–ը:

Նա հաղորդել է, որ բերման ենթարկվելու ընթացքում տղամարդու վրա եղել է մահապարտի գոտի: Բացի այդ, նրա մոտ եղել է զենք, դյուրավառ նյութեր, հեռակառավարման վահանակներ և այլ սարքավորումներ։ Տղամարդն իր հագուստի տակ թաքցված ռումբ է ունեցել և, մատնանշելով, որ ոստիկաններից մեկը նետվել է իր վրա՝ ռումբը վնասազերծելու նպատակով, մահապարտի գոտիով սպառնացել է ոստիկանության ուժերին:

Թեհրանի ոստիկանության պետն ասել է. «Մահապարտ-ահաբեկիչը Թեհրանում նստել է մեքենա և սպառնացել վարորդին, որը կարողացել է ոստիկանությանը տեղեկացնել այդ մասին» և հավելել, որ ահաբեկիչը իրանցի է, և պատրաստվում էր թիրախավորել մայրաքաղաքն ու հարակից մի քանի բնակավայրեր:

Ձերբակալման գործընթացը տևել է մոտավորապես 45 րոպե՝  հաշվի առնելով դրա վտանգավորությունը: