Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են երկիրը զբոսաշրջիկների համար բացել գարնան վերջին
Մեծ Բրիտանիայում նշել են միջազգային զբոսաշրջության վերսկսման նախնական ամսաթիվը, գրում է Տուրօպերատորների ընկերակցության կայքը, նշելով՝ ամենայն հավանականությամբ բոլոր ցանկացողները կկարողանան մայրաքաղաք Լոնդոն մեկնել գարնան վերջին:
Երկրի կառավարությունը ներկայացրել է կորոնավիրուսի սահմանափակումները մեղմելու 4 փուլից բաղկացած ծրագիր, որի մեկնարկը տրվելու է մարտի 8-ին: Երկրի՝ զբոսաշրջությանը վերադարձը նախատեսված է ծրագրի երրորդ փուլում՝ մայիսի 17-ին, երբ սահմանափակումների մեծ մասը կվերացվեն:
Worldometers.com-ի տվյալների համաձայն, կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 134 639 դեպք, որի պատճառով մահացել է 121 305 մարդ:










