Էկվադորի 3 բանտում գլուխ բարձրացրած խռովությունների ընթացքում սպանված բանտարկյալների թիվը հասել է 62-ի
Էկվադորի 3 բանտում գլուխ բարձրացրած խռովությունների ընթացքում սպանված բանտարկյալների թիվը հասել է 62-ի, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով France-Presse-ի հրապարակմանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 50 զոհի մասին:
Նախնական տվյալներով՝ խռովության պատճառը թմրանյութերի վաճառքով զբաղվողների դեմ պայքարն է եղել:
Իրավապահների շրջանում տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:










