Եվրամիությունը մեկնաբանել է Վենեսուելայից իր դեսպանի արտաքսումը

23:50 • 24.02.21

Եվրամիությունը ափսոսում է Վենեսուելայի իշխանությունների՝ ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարին անցանկալի անձ հայտարարելու որոշման համար և կոչ է անում վերանայել այս որոշումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ԵՄ մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«ԵՄ-ն խորապես ափսոսում է այս որոշման համար, ինչը միայն կհանգեցնի Վենեսուելայի հետագա մեկուսացմանը: Մենք կոչ ենք անում վերանայել այս որոշումը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ Վենեսուելան կկարողանա հաղթահարել շարունակվող ճգնաժամը միայն բանակցությունների ու երկխոսության միջոցով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վենեսուելան անցանկալի անձ է հայտարարել երկրում ԵՄ դեսպանին և 72 ժամ է տվել նրան երկիրը լքելու համար՝ ի պատասխան Բոլիվարյան Հանրապետության 19 պաշտոնատար անձի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների: