«Թե՞ ուզում եք պատմեմ՝ ինչպես եք բոլորդ հրաժարվել կռվել Արցախում». Գաբրիելյանովը պատմել է Փաշինյանի` ոստիկանության ղեկավարությանը ներկայացրած վերջնագրի մասին

15:27 • 24.02.21

Ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը Telegram-ում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Փաշինյանի շրջապատից իր աղբյուրները մանրամասներ են պատմել փետրվարի 23-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանության կազմակերպած դաժան բախումների կազմակերպիչների մասին։

«Դաշնակցականների առաջնորդ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունից հետո, որ վարչապետ Փաշինյանին կփակեն կառավարության շենքում, Նիկոլն իսկական հիստերիայի մեջ է ընկել` բացականչելով. «Սա ի՛մ երկիրն է, ե՛ս եմ այստեղ ամեն ինչ որոշում, ոչ թե երևանցի թափթփուկների կույտը»:

Վարչապետն իր մոտ է կանչել ոստիկանության ղեկավարությունից հինգ հոգու և վերջնագիր ներկայացրել՝ խստորեն պատժել Սաղաթելյանին և ցուցարարներին։ Նիկոլի գլխավոր փաստարկը եղել հետևյալը` «թե՞ ուզում եք պատմեմ՝ ինչպես եք բոլորդ հրաժարվել կռվել Արցախում»։

Ոստիկանության ղեկավարությունը հինգ հոգանոց շտաբ է ստեղծել։ Այս հինգ ղեկավարները, խայտառակ բացահայտումների վախից դրդված, երդվել են, որ հավատարիմ կմնան Փաշինյանին և խոստացել են ստիպել Հայաստանի ամբողջ ոստիկանությանը կանգնել իր կողքին։ Նիկոլը խորհրդակցությունն ավարտել է բղավոցներով․ «Միայն արյունով կարելի է գործը գլուխ բերել»։

Ցուցարարների դեմ պայքարի շտաբը բաղկացած է հինգ բարձրաստիճան ոստիկաններից` ոստիկանապետ Վահե Ղազարյան, նրա առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյան, նրա ևս մի տեղակալ Վարդան Մովսիսյան, ոստիկանության Երևանի վարչության պետ Սևան Քոչարյան, ներքին զորքերի պետ Հայկ Բաբայան»,- գրել է Արամ Գաբրելյանովը: