Ճապոնիայում կորոնավիրուսի նահանջի ֆոնին առաջարկել են չեղյալ հայտարարել սահմանափակումները
Ճապոնիայի շրջանային իշխանություններն առաջարկել են չեղյալ հայտարարել կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ միջոցառումները մարտի 7-ին նախանշված ավարտին ընդառաջ, քանի որ COVID-19-ի նոր դեպքերի միտումը նվազել է, գրում է Reuters-ը:
Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարարը ու հավելել՝ կառավարությունը նախքան առաջարկի շուրջ համաձայնության գալը կլսի փորձագետների տեսակետները:
Կորոնավիրուսային խստացված միջոցառումները Ճապոնիայի 11 պրեֆեկտուրաներում ներդրվել են անցյալ ամիս: Ըստ այդմ՝ իշխանությունները խնդրել են գործատուներին կրճատել աշխատանքային ժամերը, իսկ բնակիչներին՝ սահմանափակել իրենց գործունեությունը:
Նշվում է՝ Ճապոնիայում երեքշաբթի հայտնաբերվել է կորոնավիրուսի 1083 նոր դեպք, որը բավականի ցածր է՝ համեմատ հունվարի 8-ին գրանցված 8000-ի:
Ըստ worldometers.com-ի՝ համավարակի մեկնարկից ի վեր Ճապոնիայում հայնաբերվել է կորոնավիրուսով հիվանդացության 426 456 դեպք, որի պատճառով մահացել է 7529 մարդ:










