ՌԴ-ում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հոգևորականին

13:47 • 24.02.21

ՌԴ Սախալին կղզում հարբած վորորդը վրաերթի է ենթարկել հոգևորականին, հայտնում է MK RU լրատվականը։ Հատկանշական է, որ հոգևորականը, որն այժմ գտնվում է հիվանդանոցում, ևս եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Դեպքը տեղի է ունեցել Նևելսկում՝ Հայրենիքի պաշտպանի օրը: Nissan Primera ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդուն և դեպքի վայրից փախուստի դիմել:

Պարզվել է, որ վրաերթի ենթարկվածն Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցու հոգևոր հայր Կոստանտինն է:

Կես ժամ անց վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից։ 

Տեղի թեմի մամուլի ծառայությունը հաստատել է հոգևորականի վթարի ենթարկվելու մասին տեղեկությունը և հաղորդել, որ տուժածը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Նրա վիճակը գնահատվել է բավարար: