ԿՀՎ նախագահի թեկնածուն Չինաստանին անվանել է ԱՄՆ ամենամեծ աշխարհաքաղաքական մրցակիցը

21:31 • 24.02.21

Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի թեկնածու Ուիլյամ Բյորնսը հայտարարել է Միացյալ Նահանգների ամենամեծ աշխարհաքաղաքական մրցակցի անունը: Նրա կարծիքով, այդ մրցակիցը Չինաստանն է: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա ընդգծել է, որ Պեկինի հետ մրցելը Վաշինգտոնի համար տասնամյակի խնդիրը կդառնա:

«Ինչպես ընդգծել է Բայդենը, մրցակից Չինաստանը կլինի մեր ազգային անվտանգության բանալին գալիք տասնամյակներում», - ասել է  Բյորնսը: